ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ կգործի29 սեպտեմբերի 2016 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ստեղծվել է պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ նոր կազմով: Այն կազմված է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների փորձառու ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան, բժիշկ և այլն): «Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով այն, որ Պաշտպանը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Դրանից բացի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի օրենքը հնարավորություն է տալիս Պաշտպանին պատվիրակելու որոշակի ծավալով լիազորություններ փորձագիտական խորհրդի անդամներին», - ասված է հաղորդագրությունում: Ըստ ՄԻՊ գրասենյակի, խորհրդի նպատակն է աջակցել պաշտպանին վեր հանել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող խնդիրները և ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ օրենսդրական համապատասխան ակտերի հետ համադրված վերլուծությունների հիման վրա: Խորհրդի հիմնական գործառույթն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգն է, որը պետք է իրականացվի այդ վայրեր պարբերական այցերի միջոցով, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |