Թուրքիայում առաջարկել են երկարացնել հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը

Թուրքիայում առաջարկել են երկարացնել հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, առաջարկել է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր 3 ամսով հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո:

«Շարունակելու համար քաղաքացիների իրավունքների և ազատությունների, իրավական պետության ժողովրդավարության սկզբունքների արդյունավետ պաշտպանությունը, որոշում է կայացվել առաջարկել երկարացնել արտակարգ դրության ռեժիմը»,-ասվում է գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է նիստի ավարտին:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԽ-ն նաև կողմ է արտահայտվել թուրքական ԶՈւ գործողության երկարացմանը Սիրիայի հյուսիսում, որը նրանք «Եփրատի վահան» են անվանում, ինչպես նաև անվտանգության և թռիչքներից զերծ գոտու ստեղծումն այդ տարածաշրջանում:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 32.000 մարդ է ձերբակալվել:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---