ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում29 սեպտեմբերի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ՕՊԵԿ երկրները համաձայնության են հասել նավթի արդյունահանման սառեցման հարցում: Երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը մինչև օրական 32,5 մլն բարել, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ասվում է նաև, որ երկրները պայմանավորվածությունները կսկսեն կյանքի կոչել դեկտեմբերին: Ռուսաստանն այլև չի քննարկում շուկայում համակարգման հարցերը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ ապրիլին Քաթարում նավթի արդյունահանման սառեցման վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի արդյունահանումը մինչ հունվարի մակարդակը, եթե Իրանը սառեցնի արդյունահանումը օրական 3,6 մլն բարել ցուցանիշի վրա: Նավթի գները նվազում են 2014-ի կեսից սկսած: Այդ ընթացքում մեկ բարելի արժեքը նվազել է գրեթե 3 անգամ` $110-115 դոլարից հասնելով $40-ի: 2015-ի հոկտեմբերից նավթը սակարկվում է մեկ բարելի դիմաց $50 մակարդակից ցածր շեմում, իսկ 2016-ի հունվարին գինը նվազել էր մինչև $28: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |