Ասորական եկեղեցու առաջնորդ. Թուրքիայում քրիստոնյաների թիվը 3.5 մլն-ից հասել է 150.000-ի29 սեպտեմբերի 2016 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ասորական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն հայտարարել է, որ Միջին Արևելքում քրիստոնեությունը գտնվում է ոչնչացման եզրին: «Սիրիայում, Լիբանանում և Իրաքում քրիստոնեությունը ոչնչացման եզրին է: Վերջին 100 տարում Թուրքիայում քրիստոնյաների թիվը 3.5 միլիոնից հասել է 150 հազարի: Նույն իրավիճակը կարող է կրկնվել Լիբանանում և Սիրիայում»,- ասել է ասորիների հոգևոր առաջնորդը, թուրքական Habertürk-ին հղումով գրում է Tert.am-ը: Պատրիարքը նշել է, որ «Սիրիայում բնակվող հազարավոր քրիստոնյաներ կամ քշվել են հայրենիքից, կամ փախել հիմնականում Լիբանան»: Ասորական եկեղեցու առաջնորդը նաև կոչ է արել Եվրոպային զգուշանալ ծայրահեղական մահմեդականներին իրենց երկրներ ընդունելուց: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայում ոչնչացվել է մոտ 2 միլիոն քրիստոնյա՝ հայեր, հույներ և ասորիներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |