Թուրքիայում հեղաշրջման փորձի օրն այսուհետ կնշեն որպես «ժողովրդավարության և ազատության օր»29 սեպտեմբերի 2016 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ը Թուրքիայում այսուհետ ոչ աշխատանքային կլինի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ԱՊԱ-ն: Նա ասել է, որ հուլիսի 15-ը նշվելու է որպես Ժողովրդավարությոն և ազատության օր: «Սեպտեմբերի 28-ին Անվտանգության ազգային խորհրդի նիստում մենք հորդորեցինք կառավարությանն անել դա: Ամեն տարի հուլիսի 15-ին մենք կհիշատակենք մեր շահիդներին ու ղազիներին: Այդ կապակցությամբ հուլիսի 15-ը ոչ աշխատանքային կլինի»,-ասել է Էրդողանը: Էրդողանը հուլիսի 15-ն անվանել է երկրորդ ազգային ազատագրական պատերազմը հանուն թուրք ժողովրդի անկախության: «Որովհետև այդ օրը երկիրը կարող էր օկուպացիայի ենթարկվել: Սակայն մեր ժողովուրդը թույլ չտվեց դա»,-ասել է նա: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |