14 մայիսի 2007 - 19:30 AMT
Վ. Օսկանյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում Վիեննայի աջակցությունը
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալլիգարիսին` հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ: Նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց բարձր առաքելության կատարման գործում: Այնուհետեւ զրուցակիցները շոշափեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձան ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում ավստրիական կողմի աջակցության հնարավորություններին: Նշվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը եւ առկա ներուժն օգտագործելու պատրաստակամությունը:

Դեսպանի խնդրանքով, նախարար Օսկանյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Քննարկվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: