Խաղաղապահ գործողությունների սցենարով զորավարժությանը ՀՀ-ում 500 զինվոր է մասնակցել

Խաղաղապահ գործողությունների սցենարով  զորավարժությանը ՀՀ-ում 500 զինվոր է մասնակցել

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվում է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն: Դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում:

Զորավարժությանը մասնակցում է 500 զինծառայող` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են մոտ 60 ռազմական և բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ:

Նախապես մշակված սցենարի համաձայն, բացազատված դաշտային շարժական հոսպիտալի աջակցությամբ իրականացվել է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում և այլ միջոցառումներ:

Ինքնագնահատման գործընթացն իրականացրել են արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած և ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաները` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների խորհրդատվությամբ ու դիտարկմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---