Հայաստանի ընդդիմությունը գնահատական է տալիս ընտրություններին. հոգեբանական ազդեցությունից մինչ ահաբեկում

PanARMENIAN.Net - Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդդիմական ուժերի տապալման հիմնական պատճառ է հանդիսանում գործողությունների կազմակերպվածության պակասը: Այդ մասին ասվում է Ազգային-դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ, նախագահ` Շավարշ Քոչարյան) հայտարարության մեջ: «Խորհրդարանական ընտրություններն իշխանությունների կողմից արտաքնապես նորմալ են կազմակերպվել` նախապես հայտնի արդյունքներով: Անցյալ ընտրությունների ժամանակ օգտագործված ֆիզիկական ճնշումը փոխարինվել էր հոգեբանական ազդեցությամբ: Սակայն, նույնիսկ օգտագործված կեղծումների բացակայության դեպքում, ընդդիմության հաղթանակը կասկածելի է»,- նշում է ԱԴԿ-ն:



Իր հերթին, Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ «նորընտիր խորհրդարանը ձեւավորվել է ոչ թե բնակչության կամքի ազատ արտահայտմամբ, այլ կաշառնքների զանգվածային բաժանման, ահաբեկման միջոցով»: Մեկնաբանելով միջազգային դիտորդների հայտարարությունները` Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ «այդ առաջընթացը նկատվել է կաշառքներ բաժանելու հարցում»: «Արդարության վերականգնման համար կուսակցությունը պայքարելու է բոլոր ուղիներով, այդ թվում դատական ճանապարհով, հանրահավաքների ճանապարհով»,- հայտարարել է ԱԺԿ նախագահը:



Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ, նախագահ` Արամ Սարգսյան) լրջորեն վերլուծել է երկրում անցած խորհրդարանական ընտրությունները եւ համապատասխան որոշում կընդունի: Սարգսյանի խոսքերով, կուսակցության պարտության մեջ առաջնորդի մեղավորության բաժինը կա: Նա նկատել է, որ նա չի ցանկացել գնահատական տալ անցած ընտրական գործընթացին, քանի որ դա կարող էր սեփական անհաջողություններն արդարացնելու փորձի նմանվել: «Մենք խախտումների իրական փաստեր չունենք եւ, արժէ նկատել, որ ընտրատեղամասերում քիչ բան է տեղի ունեցել»,- նշել է նա, հավելելով, որ միակ բանը, որ կաշկանդում է կուսակցությանը, ընտրողների այդքան մեծ ակտիվությունն էր շրջաններում, որտեղ տղամարդկանց 50 տոկոսը գտնվում է արտերկրում: ԱԴԿ առաջնորդն ընդգծել է. «Փաստորեն, մի կուսակցություն իր վրա է վերցրել պատասխանատվությունը երկրի ապագայի համար, նա էլ պետք է պատասխան տա», հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:



Մայիսի 12-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ: 5-տոկոսանոց արգելքը հաջողվել է հաղթահարել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (առաջնորդ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (առաջնորդ` գործարար Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ Դաշնակցությանը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը (նախագահ` ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) եւ «Ժառանգություն» կուսակցությանը (առաջնորդ` ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆիի Հովհաննիսյան):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---