Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակիրը կգործարկի ԻՊ դեմ պայքարում

Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակիրը կգործարկի ԻՊ դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Միջերկրական ծովի արևելքում տեղակայված «Շառլ դը Գոլ» ավիակրից ֆրանսիական կործանիչները թռիչքներ կիրականացնեն ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ:

Առաջին ինքնաթիռները հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին Մոսուլում: France Bleu ռադիոկայանը նշում է, որ գործողությանը մասնակցել է 8 Rafale կործանիչ, հայտնում է ՌԲԿ-ն:

Սա «Շառլ դը Գոլի» արդեն երրորդ առաքելությունն է Սիրիայի դեմ միջազգային կոալիցիայի շրջանակում: Ահաբեկիչների դեմ բուն ֆրանսիական «Շամալ» գործողությունը մեկնարկել է 2014-ի սեպտեմբերին: Մեկ տարվա ընթացքում այն ծավալվում էր միայն Իրաքի տարածքում, սակայն 2015-ի սեպտեմբերի 27-ին ֆրանսիական բանակը սկսեց հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին Սիրիայում:

ԻՊ-ն ստանձնել է միանգամից մի քանի խոշոր ահաբեկչությունների պատասխանատվությունը Ֆրանսիայում: 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում իրականացվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվեց 132 մարդ։

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն տեղի ունեցավ Նիսում` բեռնատարը մխրճվեց Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: 85 մարդ զոհվեց, այդ թվում երեխաներ:

Հուլիսի 26-ին իսլամիստները հարձակվեցին կաթոլիկ եկեղեցուն Նորմանդիայում: Զոհվեց 84-ամյա քահանան, մի քանի մարդ վիրավորվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---