Պետդեպ. Հալեպի գրոհը բռնության աճի կհանգեցնի Սիրիայում

Պետդեպ. Հալեպի գրոհը բռնության աճի կհանգեցնի Սիրիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հալեպի գրոհը Սիրիայում զինված հակամարտության հետագա խորացման պատճառ կդառնա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հալեպի վրա այդ սարսափելի հարձակման հետևանքը, հավանաբար, քաղաքացիական պատերազմի սաստկացումը կլինի»,-ասել է ամերիկացի դիվանագետը:

Նա հավելել է նաև, որ ՌԴ և ԱՄՆ համաձայնությունը Սիրիայի գծով խափանման եզրին է Դամասկոսի և Մոսկվայի գործողությունների պատճառով:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտնել էր, որ Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում իրազեկել էր նրան, որ ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի գծով ԱՄՆ և ՌԴ երկկողմ շփումները, այդ թվում հրադադարի իրականացման համատեղ կենտրոնի ստեղծման գծով, «եթե Ռուսաստանը անհապաղ քայլեր չձեռնարկի կասեցնելու համար Հալեպի գրոհը և վերականգնի հրադադարը»:

Սեպտեմբերի 19-ից Սիրիայում ավարտվեց հրադադարի ժամկետը: Ռուսական կողմը նշել է, որ այն կատարվում էր միայն Դամասկոսի կողմից, իսկ ընդդիմությունն ու տարբեր ահաբեկչական խմբավորումները օգտագործեցին այն ուժերի վերախմբավորման համար: Ընդ որում, Մոսկվան շեշտում է, որ ԱՄՆ-ն մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ըստ որի ընդդիմությունը պետք է զատվեր ահաբեկչական խմբավորումներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---