Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ ոքին է խաղացել Տալի հուշամրցաշարում30 սեպտեմբերի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցան Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի երրորդ տուրի հանդիպումները: ՀՀ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով երրորդ անընդմեջ ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ: Յան Նեպոմնյաշչին առավելության է հասել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, Անիշ Գիրին ուժեղ է գտնվել Եվգենի Տոմաշևսկուց, իսկ Շահրիյար Մամեդյարովը հաղթել է Բորիս Գելֆանդին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Այսպիսով երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին, ովքեր վաստակել են 2,5-ական միավոր: Առաջատարներից կես միավորով հետ է մնում և երրորդ հորիզոնականում է ընթանում Վիշվանաթան Անանդը, իսկ Լևոն Արոնյանը վաստակել է 1,5 միավոր և կիսում է 4-7-րդ հորիզոնականները: Խաղից հետո շախմատի պարտիայի քննարկման ժամանակ՝ պատասխանելով հարթին, թե ինչո՞ւ չկարողացավ հաղթել, Արոնյանը պատասխանել է. «հիմարության պատճառով»: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |