30 սեպտեմբերի 2016 - 12:51 AMT
Ուսանողների ծրագրավորման առաջնության եզրափակիչն ու դասախոսությունը՝ հոկտեմբերի 1-ին

Համակարգչային անվտանգության «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը հանդես է եկել Հայաստանի երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի ներուժի բացահայտմանը և զարգացմանը միտված նոր նախաձեռնություններով։

Kaspersky Student’s Challenge ծրագրավորման առաջնության եզրափակչի շրջանակներում կկայանա դասախոսություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներ՝ Հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ, Ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար և Հակավիրուսային վերլուծաբանների ամենամյա համաժողովների (Security Analyst Summit) կազմակերպիչ Սերգեյ Նովիկովը և անվտանգության հետազոտող Դենիս Մակրուշինը կներկայացնեն արդիական՝ ռեվերս-ծրագրավորման թեմայով դասախոսությունը։

Այն կկայանա Հայ-Ռուսական համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն սեպտեմբերի 9-ից առաջին անգամ Հայաստանում անցկացնում է Kaspersky Student’s Challenge ծրագրավորման առաջնությունն ուսանողների միջև։ Առաջնության յուրահատկությունն այն է, որ ուսանողներին առաջադրվում են հաճախ պատահող իրական կիբեռմիջադեպերի հետևանքների վերացմանն առնվող գործնական խնդիրներ։ Եվ օֆլայն-ընտրական փուլում առաջադրված երեք խնդիրը հաջողությամբ անցած լավագույն 30 ուսանող-ծրագրավորողները հաղթողներին կորոշենհոկտեմբերի 1-ին կայանալիք եզրափակչում: