Նալբանդյանը Կարնեգիում խոսել է Ադրբեջանի՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին30 սեպտեմբերի 2016 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, որը վարում էր Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա էին ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անկախության հռչակումից ի վեր 25 տարվա ընթացքում Հայաստանի անցած ուղին, մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկյան առաջատար վերլուծաբաններին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, ներկայացրել է բանակցային գործընթացի առաջմղման շարունակելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը: Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին` Նալբանդյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներին, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությանը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, հայ-իրանական հարաբերություններին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |