ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդհանուր առմամբ բավարարված է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքից

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը գոհունակություն է հայտնել այն փաստի առթիվ, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, ըստ միջազգային դիտորդների գնահատականի, ընդհանուր առմամբ համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած հանրապետության պարտավորություններին: «Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին քննել բոլոր բողոքները եւ լուծել դիտորդների նշած խնդիրները»,-հայտարարել է Սխեֆերը: «ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների անցկացմանն ուղղված Հայաստանի ջանքերին եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հանրապետության հետ համագործակցությանը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---