Nintendo-ն վաճառքի է հանում Dendy խաղային կոնսոլի մինի տարբերակը30 սեպտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Nintendo ընկերությունը նոյեմբերին Ճապոնիայում թողարկել է լեգենդար Nintendo Famicom խաղային կոնսոլի թարմացված տարբերակը, որի ոչ լիցենզիոն կրկնօրինակը հետխորհրդային տարածքում վաճառվում էր Dendy անվանումով: Այն կոչվում է «մինի- famicom» (որը կրճատն է family computer-ից` ամբողջ ընտանիքի համար համակարգչից): Կոնսոլը երկու մինի-խաղարկիչ ունի, որոնք երաշխավորում են միայն օրիգինալ ծրագրային ապահովման տեղադրումն ու թարմացումը: Խաղային կոնսոլը ներկառուցված է 30 խաղ, հայտնում է BBC-ին: Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 10-ին, նախնական արժեքն է` 5980 ճապոնական իեն (մոտ 60 դոլար), որին գումարվում է սնուցման բլոկը 10 դոլար արժողությամբ: Կոնսոլում կլինեն այնպիսի խաղեր, ինչպիսիք են Super Mario, Pac-Man և Ninja Gaiden,Donkey Kong խաղերը և այլն: Այլ երկրներից խաղացողները կկարողանան պատվիրել կոնսոլն ու դրա առաքումը ճապոնական խանութներում: Dendy-ին ճապոնական Nintendo ընկերության հայտնի խաղային կոնսոլ է: Այն թողարկվել է 1992-ին և շատ սիրված էր ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, հատկապես ՌԴ-ում, Ուկրաինայում և Ղազախստանում, նաև Հայաստանում: Փաստացի Dendy անվանումը ԽՍՀՄ-ում դարձել էր Nintendo Entertainment System-ի և Famicom-ի հոմանիշը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |