Վրաստանում այլևս չեն կալանավորի երկրորդ անգամ մարիխուանա օգտագործելու համար30 սեպտեմբերի 2016 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Մարիխուանայի կրկնակի օգտագործման համար Վրաստանում այլևս բանտ չեն նստեցնի: Սեպտեմբերի 29-ին համապատասխան որոշում է կայացրել Վրաստանի Սահմանադրական դատարանը: Դատարանն այն եզրակացության է եկել, որ մարիխուանայի կրկնակի օգտագործման համար նախատեսված պատիժը չափազանց խիստ է: Վրաստանի ՍԴ-ն ուժը կորցրած է համարել ՔՕ 273 հոդվածը, որով նախատեսվում էր մինչև 1 տարվա ազատազրկում երկրորդ անգամ մարիխուանա օգտագործելու համար, հայտնում է «Նովոստի Գրուզիան»: «Մարիխուանայի կրկնակի կամ բազմակի օգտագործումն ավելի շատ սպառնալիք չի պարունակում, քան մինչև 70 մգ չափով ձեռք բերելը անձնական սպառման համար»,-ասվում է ՍԴ կայքում տեղակայված լուծումների պարզաբանման մեջ: Այսօրվա դրությամբ մարիխուանայի օգտագործման առաջին դեպքի համար նախատեսված է 500 լարի (մոտ 200 դոլար) տուգանք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |