2015-ին Գերմանիա է ժամանել 890.000 հազար փախստական30 սեպտեմբերի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - 2015-ին, ըստ ՆԳՆ ճշտված տվյալների, Գերմանիա է ժամանել ոչ թե 1,1 մլն փախստական, այլ 890.000: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը: Նա հավելել է, որ անճշտությունը պայմանավորված է հաշվառման բարդություններով: Ըստ Գերմանիայի ՆԳՆ ղեկավարի, Գերմանիա ժամանելուն պես փախստականները գրանցվում են EASY համակարգի շնորհիվ, որը համակարգչային ծրագիր է «փախստականի կարգավիճակի հայցորդների առաջնային բաշխման համար»: 2015-ին համակարգով գրանցվել է 1,1 մլն մարդ, որոնցից մոտ 50.000 մեծահասակ ու 20.000 անչափահաս փախստականի կարգավիճակի հավակնության հայտ չեն ներկայացրել: Արվել են նաև միմյանց կրկնող գրանցումներ` նույն մարդկանց տարբեր գրանցման կետերում գրանցել են մի քանի անգամ: Նախարարը նշել է, որ 2016-ին, սեպտեմբերի 21-ի տվյալներով, Գերմանիա է ժամանել ընդամենը 210.000 ներգաղթյալ: Գերմանիան շարունակում է ընդունել պատերազմներից փախչող մարդկանց, սակայն 2016-ին նրանց քանակը կտրուկ նվազել է: Գերմանիայի իշխանությունները մտադիր են խստացնել ապաստանի տրամադրման կարգը 2016-ին: Նոր միջոցները, որոնց մասին խոսել են իշխող կոալիցիայի անդամները, կներառեն միգրանտների արտաքսման ժամկետների կրճատում Գերմանիայում ապաստան չստացածների համար: Բացի այդ, այն փախստականները, որոնց վրա չի տարածվում փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք փախստականի կարգավիճակ են ստացել Գերմանիայում, 2 տարի չեն կարողանա իրենց ընտանիքը երկիր տեղափոխել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |