ՀՅԴ Դաշնակցությունը չի պատրաստվում «մասնակցել խորհրդանշական կոալիցիայի»

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ հանդիսացան հասարակության ժողովրդավարացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանելու ճանապարհին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, չի հաջողվել լիովին խուսափել ընտրողների կաշառումից եւ խախտումներից ընտրությունների ընթացքում: «Չնայած մի շարք խախտումներին, Դաշնակցությունը հայտարարում է, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայացել են եւ ճանաչում է դրանց արդյունքները»,-ասել է Ռուստամյանը:



Ինչ վերաբերում է կոալիցիոն կառավարության ստեղծմանը, ապա Ռուստամյանն ասել է, որ դեռեւս այդ հարցով կուսակցությանը ոչ ոք չի դիմել: «Մեզ հարկավոր չէ խորհրդանշական կոալիցիա, որը կառուցողական չի լինելու: Այո, մենք երկար ճանապարհ ենք անցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ եւ չենք բացառում համագործակցությունը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր խորհրդարանական կուսակցությունների հետ»,-ընդգծել է նա, հավելելով, որ աշխարհում գոյություն ունի միակուսակցական կառավարության փորձ եւ հնարավոր է, որ Հայաստանում էլ այդպես լինի: «Միակուսակցական կառավարությունն իր թերի կողմերն ու առավելություններն ունի: Բանը նրանում է, որ երկրում ամեն ինչի համար պատասխանատվություն է կրում մեկ քաղաքական ուժ: Իսկ որքանով դա նրան կհաջողվի դժվար է ասել»,-ասել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---