Զեկույց. Հայաստանի ճանապարհներն ամենավատն են տարածաշրջանում 1 հոկտեմբերի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ճանապարհների որակով աշխարհի 138 երկրի ցանկում զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը՝ զիջելով հարևան բոլոր պետություններին: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում ճանապարհների որակի ցուցանիշով Հայաստանը հավաքել է 3.8 միավոր (1-7 սանդղակով): Սանդղակում նույն ցուցանիշն ունեն նաև Հոնդուրասը, Պակիստանը, Ջամայկան, Մակեդոնիան և Բութանը: Հարևան պետություններից Վրաստանն ունի նույն ցուցանիշը, ինչ ՀՀ-ն, և 3.8 միավորով զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը, Թուրքիան 5.0 միավորով 28-րդ տեղում է, Ադրբեջանը 4.4 միավորով՝ 50-րդ, Իրանը 4.1 միավորով՝ 68-րդ: Ռուսաստանը 2.8 միավորով 123-րդ հորիզոնականում է: Ճանապարհների որակի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Լատվիան (95-րդ հորիզոնական), Բուլղարիան (94-րդ հորիզոնական), Ուկրաինան (134-րդ հորիզոնական): Ցուցակը գլխավորում են ԱՄԷ-ն՝ հավաքելով 6.5 միավոր՝ հնարավոր առավելագույն 7-ից, Սինգապուրն ու Հոնգ Կոնգը՝ համապատասխանաբար 6.3 և 6.2 միավորով: Վատագույն ցուցանիշն ունեն Մադագասկարը (2.0 միավոր), Կոնգոն (2.1) ու Պարագվայը (2.2): Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |