ՌԴ-ն ստանձնել է ՄԱԿ ԱԽ նախագահությունը 1 հոկտեմբերի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ն ստանձնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ռուսաստանը համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցը կղեկավարի Սիրիայում իրավիճակի սրման, ինչպես նաև ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության վճռական փուլում: Ռուսաստանի նախագահությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, երբ կհաստատվի ընթացիկ տարվա աշխատանքի ծրագիրը: Նույն օրը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մամուլի ասուլիս կտա, որտեղ կներկայացնի հոկտեմբերին նախատեսվող միջոցառումները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ՌԴ նախագահության ընթացքում կենտրոնական միջոցառումը կլինի հոկտեմբերի 28-ին կայանալիք բանավեճը տարածաշրջանային կազմակերպությունների` ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ հետ ՄԱԿ գործակցության գծով: Հոկտեմբերին նաև հավանաբար ավարտին կհասնի ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը, որի պաշտոնը 2007-ից զբաղեցնում է հարավկորեացի Պան Գի Մունը: Պան Գի Մունը կպաշտոնավարի մինչև հունվարի 1-ը: Ցանկում 10 թեկնածու կա: Ֆավորիտ է համարվում Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը, որը մինչև 2015թ. զբաղեցնում էր ՄԱԿ գերագույն հանձնակատարի փախստականների գծով պաշտոնը: ՄԱԿ ԱԽ-ն ունի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամ: Մշտական անդամներն են` Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |