Հայաստան եկող տրանսֆերտների ծավալը շարունակում է կրճատվել

Հայաստան եկող տրանսֆերտների ծավալը շարունակում է կրճատվել

PanARMENIAN.Net - 2016-ի օգոստոսին ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Հայաստան է փոխանցվել $146.3 մլն դոլար` 2015-ի օգոստոսի $159.8 մլն դիմաց:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, 2016-ի 8 ամսում ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել $100.8 մլն, ԱՄՆ-ից՝ $15.6 մլն: Միևնույն ժամանակահատվածում դեպի ՌԴ դրամական արտահոսքը կազմել է $22.3 մլն, ԱՄՆ՝ $7.7 մլն:

2016-ի օգոստոսին դրամական զուտ ներհոսքը կազմել է $86.1 մլն:

2015 թվականի օգոստոսին դրամական ներհոսքը կազմել է $159.8 մլն, այդ թվում՝ ՌԴ-ից՝ $117.6 մլն, ԱՄՆ-ից՝ $17.2 մլն: Միևնույն ժամանակահատվածում դեպի ՌԴ արտահոսքը կազմել է $22.8 մլն, դեպի ԱՄՆ՝ $8.1 մլն: 2015-ի օգոստոսին զուտ ներհոսքը կազմել է $114.7 մլն:

Ստացվում է, որ նախորդ տարվա օգոստոսի համեմատ 2016-ին դրամական զուտ ներհոսքը նվազել է $28.6 մլն-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---