ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված առաջին հայցն են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ 1 հոկտեմբերի 2016 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված առաջին հայցն են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ: Վաշինգտոնի շրջանային դատարան է դիմել ԱՄՆ ՌԾՈւ սպա Պատրիկ Դանի այրի Ռոսսի դե Սիմոնը, որը զոհվել էր մահապարտ ահաբեկիչների Պենտագոնի վրա գրոհի ժամանակ: Կինը, որը հղի էր, երբ ամուսինը մահացել է, մեղադրել է Էր Ռիադին իր և դստեր անունից` ահաբեկչական «Ալ Քայիդային» և նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենին աջակցելու համար, հայտնում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Դե Սիմոնը ֆինանսական փոխհատուցում է պահանջում Սաուդյան Արաբիայից ամուսնու բռնի մահվան և իրեն միտումնավոր նյարդային խանգարման հասցնելու համար: Հայցի գումարը չի հստակեցվում: Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը հաղթահարեց նախագահ Բարաք Օբամայի վետոն և օրենք ընդունեց, որով թույլատրվում է ամերիկացիներին հայցով դիմել դատարան ահաբեկչությանն աջակցող երկրների դեմ: 2001-ին ԱՄՆ-ում ահաբեկչություն իրագործած 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |