Թուրք-իրաքյան սահմանին կուտակվել են շուրջ 50 հազար թուրք զինվորներ

PanARMENIAN.Net - 50 հազար թուրք զինվորներ են կուտակվել թուրք-իրաքյան սահմանին, Սիրնակ նահանգում: Ըստ ռազմական աղբյուրներին, այնտեղ շարունակվում է Քրդական աշխատանքային կուսակցության` ՔԱԿ-ի ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված թուրքական զինված ուժերի խոշոր գործողությունը: Թուրքական զորքերը Ջուդի եւ Գաբար բարձունքներում են, ինչպես նաեւ Բեսթլեր-Դերելեր բնակավայրերի մոտ Սիրնակում: Նոր դիրքերը կոչված են թույլ կանխելու թուրք-իրաքյան սահմանն անցնելու ահաբեկիչների մտադրությունը: Նշվում է, որ զինվորների եւ տեխնիկայի վերատեղակայումը շարունակվում է արդեն 3 ամիս: Իր հերթին Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է թուրքական ռազմական գործողությանը քուրդ ահաբեկիչների դեմ: «Թուրքիան առաջատար դիրքեր է զբաղեցնում ահաբեկչության դեմ պայքարում տարիներ շարունակ, վերջին տարիներին այդ պայքարում նա կորցրել է 40 հազար մարդ»,-ասել է Ուիլսոնը Ստամբուլում ահաբեկչության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովում:



Ամերիկացի դիվանագետը նշել է նաեւ, որ վերջին շաբաթներին թուրքական անվտանգության ուժերը բացահայտ պայքար են սկսել ՔԱԿ-ի դեմ: «ԱՄՆ-ն սատարում է այդ պայքարին»,-ընդգծել է Ռոսս Ուիլսոնը, գրում է «Հյուրիեթը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---