25 հոկտեմբերի 2002 - 22:48 AMT
ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՀԻՆԳ ՀԱՅ ԿԱ

Մոսկվայի Թատերական կենտրոնում ահաբեկիչների կողմից պատանդ վերցրածներից հինգը հայ են: Այդ մասին հայակական հեռուստատեսությանը տեղեկացրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով` նրանցից երեքը` Առաքելյան Արմենը (1958 թ.), Զաքարյան Մյասնիկը (1959 թ.), Գեւորգյան Թամարան (1975 թ.) Հայաստանի քաղաքացիներ են, իսկ Հայրապետյան Կարենը եւ Աղաբաբովա Մարգարիտան` Ռուսաստանի քաղաքացիներ: Սմբատյանի խոսքերով` դեսպանատունը ակտիվորեն աշխատում է եւ ամեն րոպե հետեւում է Դուբրովկայում կատարվող իրադարձություններին: Նա տեղեկացրել է, որ օպերատիվ շտաբում միշտ գտնվում են դեսպանատան մարդիկ: «Տվյալ պահին ես գնում եմ ՌԴ ԱԳՆ խորհրդակցության, որից հետո արտասահմանյան պետությունների բոլոր ներկայացուցիչները վերադառնալու են շտաբ»,- ասել է Սմբատյանը: