Ուրիխանյանը, հնարավոր է, հրաժարվի «Ալյանսի» նախագահի պաշտոնից և վայր դնի իր մանդատը 1 հոկտեմբերի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների այն հրապարակումները, որ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին, համապատասխանում են իրականությանը: Այս մասին հայտնել է «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը, գրում է Tert.am-ը: Ավելին, ըստ նրա, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը: «Այո, նման բան քննարկվել է և ոչ միայն այդ հարցը, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,-ասել է Վարդան Քոչարյանը: Հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ «Ալյանս» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ժամանակ, կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք ԱԺ քառօրյա նիստի ժամանակ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |