2 հոկտեմբերի 2016 - 18:43 AMT
Ոստիկանություն. 53 նյութ է նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ

Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝ քարոզչության ընթացքում՝ 5, քվեարկության օրը՝ 48, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Շիրակի մարզում՝ 6, Լոռու մարզում՝ 20, Գեղարքունիքի մարզում՝ 8, Վայոց ձորի մարզում՝ 1, Սյունիքի մարզում՝ 0, Կոտայքի մարզում՝ 18 հաղորդում է ստացվել:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:

Հայաստանում տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն:

18:30 դրությամբ, Transparency International «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 160 խախտում է գրանցել: