Realelections. Գյումրիում 33.9%-ով առաջատարը «Բալասանյան» դաշինքն է, 2-րդը՝ ԲՀԿ-ն

Realelections. Գյումրիում 33.9%-ով առաջատարը «Բալասանյան» դաշինքն է, 2-րդը՝ ԲՀԿ-ն

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ի և «Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցության համատեղ «Բալասանյան» դաշինքը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հավաքում է ձայների մոտ 33.9%-ը:

Այդ մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Realelections համակարգի թարմացվող արդյունքները՝ 29858 ձայնի հաշվարկից հետո (1.503-ը՝ անվավեր): «Բալասանյան» դաշինքն ունի 9.612 ձայն, «Բարգավաճ Հայաստանը» երկրորդն է 6017 ձայնով կամ 21.2%:

Երրորդը Հայկական վերածնունդն է (3.060 ձայն կամ 10.79%), չորրորդը՝ ԳԱԼԱ-ն՝ 3051 քվեով(10.76%): Համախմբումն ունի 1.739, «Գյումրեցու Ոգին»՝ 1.681 քվե:

Համակարգը հաշվի է առնում 42964 մարդու քվեարկության արդյունքները: ԿԸՀ պաշտոնական տվյալներով, Գյումրիում քվեարկել է 46092 ընտրող:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---