EDS խորհրդաժողովի բանաձևը կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ուսանողների կրթության իրավունքը

EDS խորհրդաժողովի բանաձևը կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ուսանողների կրթության իրավունքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Վենետիկում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդաժողովը՝ «Կլիմայի փոփոխությունների մարտահրավերները» խորագրով: Խորհրդաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներից զատ առաջարկվել են մի շարք բանաձևեր: Մասնավորապես վերջերս EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Օհանյանի կողմից առաջարկվել է բանաձև` հակամարտող գոտիների ուսանողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որն ընդունվել է միաձայն:

Խորհրդաժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Ընդունված բանաձևով կարևորվել է հակամարտող գոտիների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Կոսովոյի ուսանողների կրթության իրավունքը, Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվել Բոլոնյան գործընթացում ներգրավել և աջակցել այդ շրջանների բուհերին, խթանել ուսանողների շարժունությունը, հնարավորություններ ստեղծել փոխանակման ծրագրերին մասնակցելու համար, միջոցներ ձեռնարկել Արցախի և մյուս չճանաչված պետությունների կրթության և դիպլոմների ճանաչելիության ուղղությամբ, հայտնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:

Արցախի պետական համալսարանում գործում է 9 ֆակուլտետ, 25 ամբիոն, որոնցում աշխատում է մոտ 350 դասախոս։ Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ից և ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ։ Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3300 ուսանողներ։ Ասպիրանտուրայում սովորում են շուրջ հինգ տասնյակ ասպիրանտներ, ովքեր, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր և ստանում գիտական աստիճան

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---