8 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է մոտ 19%-ով 3 հոկտեմբերի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-օգոստոս ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց հիմնական մասով աճ է գրանցվել: Մասնավորապես, աճել է ՀՀ ներմուծումը՝ 13.4%-ով: Իսկ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է միանգամից 36.6%-ով: Ընդհանուր առևտրաշրջանառության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 20.6% աճ: 8 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.129 մլրդ: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $1.985 մլրդ: Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $549 մլն: ՀՀ արտահանումն ընդամենն աճել է 18.9%-ով, այդ թվում դեպի ՌԴ՝ 62.1%, դեպի Ուկրաինա՝ 52.1%, Բելառուս՝ 53.6%: Դեպի Չինաստան արտահանումը նվազել է 54.2%-ով, դեպի ԱՄՆ՝ մոտ 30%-ով: 5.3 անգամ ավելացել է արտահանումը դեպի ԱՄԷ: 2016-ի 8 ամսում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է $3.114 մլրդ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի $2.978 մլրդ-ի դիմաց (ավելացել է $136 մլն-ով կամ՝ 4.3%): ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել է ավելի քան $63.7 մլն-ով (ընդ որում, դեպի ՌԴ արտահանումն աճել է $83.4 մլն-ով, փոխարենը $16մլն-ով նվազել է արտահանումը դեպի Ուկրաինա): ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է մոտ $2.8 մլն-ով: 2016-ին կտրուկ նվազել է առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի հետ՝ $27.7 մլն-ով կամ 26.4%-ով: Արտահանվող հիմնական ապրանքները 2016-ի առաջին 8 ամսում արտահանման առավել զգալի ծավալներ են եղել հետևյալ ապրանքային խմբերում. հանքահումքային արտադրանք` մոտ $300.2 մլն (5.2%-ի անկում), պատրաստի սննդամթերքի արտադրություն` $242.5 մլն (28.7%-ի աճ), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր` մոտ $236.5մլն (85%-ի աճ), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր` $139.1 մլն (22.1%-ի անկում)։ Մանածագործական իրերի արտահանումը կազմել է մոտ $63.8մլն` ավելանալով 59%-ով: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |