Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբանին![]() 3 հոկտեմբերի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբան Յոսինորի Օհսումիին ավտոֆագիայի մեխանիզմը բացահայտելու, լիզոսոմների կամ վակուոլների բջջի ներսում անպիտան մասնիկների վերամշակման գործընթացը: Այդ մասին հայտարարել են կոմիտեի ներկայացուցիչները Ստոկհոլմում: Օհսումին կենսաբան է Տոկիոյի Տեխնոլոգիական համալսարանից, որն ամբողջ կյանքում ուսումնասիրել է բջջային աուտոֆագիան: Աուտֆագիան բացահայտվլե է 1960-ականներին, սակայն աշխատանքի սկզբունքներն անհայտ էին մինչև 90-ականները, երբ Օհսումին կարողացավ բացահայտել գաղտնիքները: «Օհսումիի աշխատանքների շնորհիվ մենք հիմա գիտենք, թե ինչ դերակատարություն ունի աուտֆագիան սաղմի զարգացման, քաղցկեղի առաջացման, շատ հիվանդությունների զարգացման և մարմնի ծերացման գործընթացներում»,-ասել է Նոբելյան կոմիտեի անդամ Մարիա Մասուչին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: Պարգևավճարը կկազմի 8 մլն շվեդական կրոն` 953.000 դոլար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |