Nokia-ն կվերսկսի սմարթֆոնների թողարկումը

Nokia-ն կվերսկսի սմարթֆոնների թողարկումը

PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերությունը պատրաստվում է մի քանի Android-սմարթֆոն թողարկել, որոնցից մեկը «երևացել է» Geekbench-ի արտադրողականության թեստում: Nokia D1C-ը թույլ բնութագրերով շարքի բյուջետային սարք կլինի: Ըստ Geekbench-ի տվյալների բազայի, D1C-ը կունենա 8-միջուկանի 64-բիթային Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր 1,4 ԳՀց տակտային հաճախականությամբ: Այն նաև հագեցած է 3 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սակայն էկրանի անկյունագծի, թողունակության և տեսախցիկների մասին տեղեկություններ այժմ չկան:

Նշվում է, որ սմարթֆոնն աշխատելու է Android 7.0 Nougat հիման վրա: Բացի D1C-ից, Nokia-ն կներկայացնի ևս 3 կամ 4 սարք, այդ թվում ոչ միայն սմարթֆոններ, այլ նաև պլանշետներ: Դեվայսները պետք է ներկայացվեն մինչև 2016-ի ավարտը, երբ սպառվում է Nokia-ի և Microsoft-ի միջև համաձայնության ժամկետը:

Microsoft-ը գնել է Nokia-ի բջջային բիզնեսը 2014-ին, սակայն շուտով ֆիննական բրենդն անհետացավ ընկերության սմարթֆոններից` զիջելով տեղը Lumia անվանը: 2016-ի մայիսին Nokia-ն համաձայնագիր է կնքել HMD Global Oy-ի հետ, որը կարտադրի ընկերության սարքերn առաջիկա 10 տարում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---