Էրդողան. ԵՄ խոստացած €3 մլրդ-ից Թուրքիան ստացել է ընդամենը €179 միլիոնը![]() 3 հոկտեմբերի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Փախստականների համար Եվրամիության խոստացած €3 միլիարդից Թուրքիան ստացել է ընդամենը €179 միլիոնը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Թուրքիայում այժմ 3 մլն փախստական կա: Այդ թեման ՄԱԿ օրակարգում էր, երբ մենք ներկա էինք Գլխավոր վեհաժողովին: Սակայն, կարծես, ոչ ոք չի ուզում այն արծարծել` չեն տեսնում, ցանկանում են, որ մոռանան դրա մասին: Խոստացան €3 մլրդ, բայց խոստումը չկատարեցին»,-ասել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, որ «ժակմետն ավարտվում է, տարին մոտենում է ավարտին, իսկ ստացվել է միայն €179 միլիոն: «Այդ միջոցները մեզ համար չեն, այլ փախստականների: Նրանք խոստանում են ու չեն կատարում: Եվ, իբր, էլի €3 մլրդ պետք է տան` կտան, չեն տա, կարևոր չէ: Մենք կկատարենք մեր պարտքը ռուբերից փախչողների համար»,-ասել է Էրդողանը: Թուրքիայիում այժմ 2,7 մլն սիրիացի փախստական կա և մոտ 300.000 իրաքցի փախստական: Նրանք տեղակայվել են վրանային ճամբարներում սահմանամերձ գավառներում, սակայն մեծ մասը բնակվում է Թուրքիայի տարբեր շրջաններում: Անկարան պնդում է, թե փախստականների վրա ընդհանուր առմամբ $20 մլրդ է ծախսել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |