Ուրիխանյանը վայր է դրել պատգամավորի մանդատն ու հրաժարվել «Ալյանսի» նախագահի պաշտոնից![]() 3 հոկտեմբերի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Այս մասին հայտնել է «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին: Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր իր կողմնակիցներին ու ընտրողներին՝ վերահաստատելով այսուհետ ևս ազնվության ու պարկեշտության սկզբունքների ներքո ժողովրդի ու երկրի շահը ցանկացած ձևաչափի մեջ պաշտպանելու պատրաստակամությունը: Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները գրել էին, որ «Ալյանս» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ժամանակ, կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք ԱԺ քառօրյա նիստի ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |