Զեկույց. ՀՀ-ն առողջապահության ցուցանիշով առաջ է անցնում ՌԴ-ից, Վրաստանից ու Ադրբեջանից

Զեկույց. ՀՀ-ն առողջապահության ցուցանիշով առաջ է անցնում ՌԴ-ից, Վրաստանից ու Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Հայաստանը առողջապահության ցուցանիշով աշխարհի 138 երկրի ցանկում զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը՝ առավելագույն 7 բալից հավաքելով 6.5: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index),որում այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցնում Վրաստանից (73-րդ հորիզոնական), ՌԴ-ից (82-րդ հորիզոնական), Ադրբեջանից (95-րդ հորիզոնական), սակայն զիջում է Թուրքիային (58-րդ հորիզոնական) և Իրանին (63-րդ հորիզոնական):

Մանկական մահացության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը, կյանքի միջին տևողությամբ՝ 68-րդ:

Ըստ վարկանիշային աղյուսակի, ամենաառողջը Ճապոնիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի և Իսլանդիայի բնակիչներն են. այս երկրները հավաքել են առավելագույն 7 միավոր:

Սանդղակի վերջին հորիզոնականներում են Կոնգոն (2.7 միավոր), Սիեռա Լիոնեն (3.2 միավոր) ու Մոզամբիկը (3.4 միավոր):

Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է:

Կարդացեք նաև՝ Զեկույց. Հայաստանի ճանապարհներն ամենավատն են տարածաշրջանում

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---