Deutsche Bank-ի եւ Dresdner Bank-ի ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել Ցեղասպանության զոհերի ժառանգների փաստաբանների հետ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի շահերը ներկայացնող Բրայան Կաբատեկը, Մարկ Գերագոսը եւ Վարտկես Եղիյանը ժամանել են Բեռլին Deutsche Bank-ի եւ Dresdner Bank-ի ներկայացուցչների հետ հանդիպելու նպատակով, այն մարդկանց փոխահատուցման դատական հայցը քննարկելու համար, ում նախնիները ապահովագրվել են այդ բանկերում 20-րդ դարասկզբում: Սակայն, բանկերի ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել փաստաբաններին: Անցյալ տարի փաստաբանները երկու բանկերին էլ մեղադրել են Ցեղասպանության զոհ դարձած հայերի ունեցվածքն ու գումարները յուրացնելու մեջ: Բեռլինում փաստաբանները հանդիպել են Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ: Խոսակցությունների թեմաները չեն հրապարակվում, սակայն փաստաբանները վստահություն են հայտնել այդ հանիպումների արդյունավետության մեջ: «Ամոթ է, որ Deutsche Bank-ն ու Dresdner Bank-ը գործում են ավելի շատ Թուրքիայի շահերից ելնելով, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը, չեն ընդունում իրենց պատասխանատվություն եւ չեն ցանկանում վերադարձնել հայերին պատկանող ներդրումները»,- հայտարարել է Բրայան Կաբատեկը: ԱՄՆ-ում Deutsche Bank-ի հավատարմատարերը հայտարարել են, որ բանկերի ներկայացուցիչները չեն հանդիպի հայցորդների փաստաբանների հետ այնքան ժամանակ, մինչ ետ չկանչվեն բանկերի շահերը ներկայացնող փաստաբանների որազարկման պահանջի մասին հայցերը: Մարկ Գերագոսի խոսքերով, գերմանական բանկերը երեւի կարծում են, որ, եթե ժամանակ ձգեն, ոչ ոք չի մնա, ով կպահանջի վերադարձնել ներդրումները, քանի որ Հայոց ցեղասպանությունը վերապրածները գնալով քչանում են: «Սակայն հայերը շատ վճառական ժողովուրդ են: Մենք չենք հանձնվի»,- ընդգծել է Մարկ Գերագոսը, հաղորդում է PR WEB-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---