Ասանժը խոստացել է ԱՄՆ-ում նախագահի ընտրությունների մասին նյութեր հրապարակել WikiLeaks-ում 4 հոկտեմբերի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Մինչև նոյեմբերի 8-ը, երբ նախանշված են ԱՄՆ նախագահի ընտրությունները, WikiLeaks-ում նյութեր կհրապարակվեն ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում հեռուստակամրջի ժամանակ, որը նվիրված էր WikiLeaks-ի ստեղծման 10-ամյակին: Մինչև տարեվերջ նախատեսվում է հրապարակել մոտ 1 մլն փաստաթուղթ, որոնք «վճռորոշ ազդեցություն կունենան ակտուալ իրադարձությունների վրա», հավաստիացրել է Ասանժը: Ըստ նրա, տեղեկություններն առնչվում են 3 հզոր կազմակերպության, որոնք գործում են տարբեր երկրներում, և խոսք է գնալու մասնավորապես ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին, հայտնում է Deutsche Welle-ն: Միևնույն ժամանակ Ասանժը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե հրապարակման նպատակը լինելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վնասելը: Ըստ նրա, իր խոսքերը սխալ են մեկնաբանել: WikiLeaks-ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը հրապարակում է գաղտնի տեղեկություններ, որոնք ստանում է իր աղբյուրներից կամ արտահոսքի հետևանքով: Կայքը գործում է 2006-ից, ստեղծվել է Sunshine Press կազմակերպության կողմից, որը հայտարարել է, որ 1,2 մլն փաստաթուղթ ունի իր տրամադրության տակ: Կայքի հիմնադիրը, գլխավոր խմբագիրն ու տնօրեն ավստրալացի լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |