Արամյան. 2017-ին կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրանա

Արամյան. 2017-ին կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրանա

PanARMENIAN.Net - 2017-ի ՀՀ պետական բյուջեով կենսաթոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Շատ դժվար է թոշակառուի աչքերին նայել ու ասել, որ մենք խնդիրներ ունենք բյուջեի հետ, բայց, մյուս կողմից, որպես տնտեսագետ և որպես ֆինանսիստ, կարծում եմ, որ ճիշտ չէ՝ պարտք վերցնենք և թոշակն ու նպաստը բարձրացնենք:

Ավելի ճիշտ կլինի, որ տնտեսական աճին հիմնականում ձեռնամուխ լինենք, դրանից հետո ադեկվատ կբարձրացնենք թոշակները և նպաստները»,- պարզաբանել է Արամյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 4-ին հրավիրած առաջին ասուլիսի ժամանակ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով տնտեսական իրավիճակը, ըստ որի՝ 2014-ին և 2015-ին Հայաստան եկած տրանսֆերտները մոտ $700 մլն-ի չափով կրճատվել են՝ ասել է, որ եթե ՀՀ պետպարքը չաճեր, կունենայինք փոխարժեքի կտրուկ արժեզրկում և տնտեսական աճի ցածր տեմպ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---