Մեյը խոստանում է Brexit-ի հստակ ժամկետներ սահմանել

Մեյը խոստանում է Brexit-ի հստակ ժամկետներ սահմանել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարևորել է հստակ ժամանակացույցի առկայությունը ԵՄ-ից դուրս գալու գործընթացի համար, ինչը թույլ կտա թեթևացնել Brexit-ի հետևանքները բիզնեսի ու Մեծ Բրիտանիայի հպատակների համար:

«Բիզնեսն ու մարդիկ Բրիտանիայում առավել որոշակիություն են ցանկանում տեսնել` իամանալ, երբ են սահմանվելու ժամկետները: Ես ցանկանում եմ մարդկանց վստահություն ներշնչել, ինչը թույլ կտա մեղմացնել այդ գործընթացը, երբ մենք կսկսենք բանակցությունները»,-հայտարարել է Մեյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Վարչապետը նաև հայտարարել է, որ մտադիր է պահպանել «հատուկ հարաբերություններն» ԱՄՆ հետ:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումն ըստ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ներկայացնել 2017-ի հունվարին կամ փետրվարին: Այդ մասին հայտարարել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա հղումով:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---