Ականակոծվել է Դամասկոսում ՌԴ դեսպանատունը

Ականակոծվել է Դամասկոսում ՌԴ դեսպանատունը

PanARMENIAN.Net - Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ականակոծվել է ականանետերից ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ֆայլաք ար Ռահման» խմբավորումների կողմից վերահսկվող թաղամասից:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում, ևս երկու ական պայթել է շենքի հարևանությամբ: ԱԳՆ-ում շեշտել են, որ գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դիվանագիտական ներկայացուցչությանը նյութական վնաս է հասցվել:

«Մոսկվան խստորեն դատապարտում է ահաբեկիչների այս հանցագործությունը: Հերթական անգամ նրանք լուրջ սպառնալիք են ստեղծել Սիրիայում ռուս դիվանագետների կյանքի ու գործունեության համար, խախտվել են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն:

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի գծով ՌԴ հետ երկկողմ համագործակցության կասեցման մասին: Պետդեպարտամենտը նման որոշման պատճառ է համարել Սիրիայում հրադադարի գծով ՌԴ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը: Մոսկվան դրանում տեսնում է «սատանայի հետ գործարքի գնալու» Վաշինգտոնի պատրաստակամությունը` Սիրիայում իշխանափոխության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---