Հայաստանում իշխող կոալիցիա չի ստեղծվի17 մայիսի 2007 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հուշագիր չի կնքվի իշխող կաոլիցիա ստեղծելու մասին: Հինքշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուս Սահակյանը: «Կոալիցիոն հուշագիր չի ստորագրվի, քանի որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում»,-ասել է նա, հավելելով, որ կարեւոր է քաղաքական ուժերի հետ համագործացելու բուն սկզբունքը: Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն մտադիր է համագործակցել երկրի բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանուն երկրի զարգացման, հատկապես նրանց հետ, ով մոտեցել է ընտրություններում 5-տոկոսանոց արգելքի հաղթահարմանը: «Մենք ի սկզբանե խոսել ենք այդ մասին, եւ դա է մեր ռազմավարությունը: Այսօր մենք կփորձենք ապահովել համագործակցություն այն ուժերի հետ, որոնք համաձայն կլինեն մեր ծրագրերին եւ երկրում նախատեսվող գործընթացներին»,-հավելել է նա: ՀՀԿ Խորհրդի անդամը նշել է, որ «խնդիրը ոչ թե նախարարական պորտֆելներ բաժանելն է, այլ այն, թե ինչ շրջանակներում է ցանկանում իր համար ինչ-որ բանի հասնել այս կամ այն քաղաքական ուժը»: Սահակյանն ընդգծել է, որ նման համագործակցությունը դրական արձագանք կստանա, քանի որ ազգային համաձայնության կառավարման ստեղծման փորձ 1999 թվականին մենք արդեն ունեցել ենք, երբ կառավարությունում աշխպատել են տարբեր ուժեր: «Դա թույլ կտա ցանկացած ուժի ինչ-որ չափով դրսեւորել իրեն իր ընտրազանգվածի առջեւ նախընտրական խոստումների առումով եւ էապես կնպաստի երկրում ընթացող քաղաքական եւ տնտեսական զարգացումներին»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստ-Արմենիան»: 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Օրինաց երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոալիցիա ստեղծեցին: Սակայն 2006 թվականի մայիսին «Օրինաց երկիրը» դուրս եկավ կոալիցիայից հակասություններ ունենալով ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ իր գործընկերների հետ: Ըստ Հայաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների, նոր գումարման խորհրդարանի կազմում են հինգ կուսակցություններ` ՀՀԿ-ն` 33, 8 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»` 15,1 տոկոս եւ ՀՅԴ Դաշնակցությունը` 13,1 տոկոս, «Օրինաց երկիրը»` 7,04 տոկոս եւ «Ժառանգությունը` 5,98 տոկոս: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |