Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ռասիզմի մասին ԵԽ զեկույցում 5 հոկտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն, չնայած վերջին տարիներին Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների և փախստականների հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ սիրիացի փախստականների, քրդերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները շարունակվում են: Ermenihaber.am-ը «Ակօս» շաբաթաթերթի կայքին հղումով գրում է,որ հանձնաժողովը մտահոգիչ է համարել թուրք պաշտոնյաննների կողմից ատելության պարունակող բառապաշարի կիրառումը: Որպես ասվածի օրինակ զեկույցում մեջբերվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի և երգիչ Յըլդըզ Թիլբեի արտահայտությունները հեռուստատեսությամբ և սոցցանցերում: Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը նույնպես ներառվել է զեկույցում, որպես ատելություն պարունակող արտահայտություն: Ըստ զեկույցի՝ ատելություն պարունակող արտահայտությունների կիրառումը գագաթնակետին է հասել 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, ինչը մեծացրել է հասարակության մեջ առկա բևեռացումը: Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար: 2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել: Եվրոխորհրդարանի հանձնաժողովը զեկույցի մեջ ընդգրկել է նաև հայ զինծառայող Սեվակ Բալըքչըի, Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչյուքի, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունները, եկեղեցիների վրա կատարված հարձակման դեպքերը: Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի կազմում ընդգրկված են անկախ փորձագետներ, որոնք ԵԽ անդամ երկրներում ռասիզմի, այլատյացությունը և անհանդուրժողականության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են պատրաստում: Կարդացեք նաև՝ Զեկույց. ՀՀ-ն պետք է լրացնի օրենսդրական բացերն ու պայքարի բռնությունների աճի դեմ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |