Forbes. Բիլ Գեյթսը 23-րդ անգամ գլխավորել է ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակը 5 հոկտեմբերի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 23-րդ անգամ գլխավորել է ԱՄՆ ամենահարուստ մարդկանց 400 անձից բաղկացած ցուցակը: Այդ մասին հայտնում է Forbes-ը: Microsoft-ի 60-ամյա հիմնադրի կարողությունը գնահատվում է 81 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է Amazon.com-ի 52-ամյա ղեկավար Ջեֆ Բեզոսը: Մեկ տարում նրա կապիտալն աճել է 20 միլիարդով` հասնելով 67 մլրդ դոլարի: Առաջատարների եռյակը եզրափակում է Berkshire Hathaway-ի 86-ամյա գլխավոր տնօրեն Ուորրեն Բաֆեթը: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 65,5 մլրդ դոլար: Առաջին 5-յակում են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (55,5 մլրդ) և Oracle-ի հիմնադիր 72-ամյա Լարրի Էլիսոնը (49,3 մլրդ): Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Գեյթսը զրկվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում առաջին տեղից: Նրանից առաջ է անցել Inditex հոլդինգի հիմնադիր, որը միավորում է Zara, Pull&Bear, Massimo Dutti ապրանքանիշերը, իսպանացի Ամանսիո Օրտեգան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |