ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային գործողություններին Սիրիայում և Իրաքում

ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային գործողություններին Սիրիայում և Իրաքում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային գործողություններին Սիրիայում և Իրաքում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Աֆղանստանի դոնոր երկրների խորհրդաժողովում, հայտնուևմ է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային գործողություններին: Մենք աջակցում ենք իրաքյան բանակի համար սպաների պատրաստությանը և առաջիկայում AWACS (հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման) ինքնաթիռներ կուղարկենք Սիրիայում գործողության համար»,-ասել է նա:

Անդրադառնալով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին` Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն այսօր առավել կարևոր է համարում աջակցությունը Քաբուլին երկրի անվտանգության ինքնուրույն ապահովման գործում, քան «դաշինքի մասնակցությունը գործողություններին»:

Այժմ Աֆղանստանում տեղակայված է ՆԱՏՕ-ի ոչ ռազմական առաքելությունը, որը կոչվում է «Վճռական աջակցություն» և որի կազմում 14.000 մարդ կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---