5 հոկտեմբերի 2016 - 12:00 AMT
Գյումրեցի ևս մեկ անօթևան ընտանիք բնակարան է նվեր ստացել

«Շիրակ կենտրոնի» աջակցությամբ՝ վատ պայմաններում, երկու անչափահաս երեխայի հետ տնակում գոյատևող միայնակ մայրը բնակարան է ստացել:

Նրանք այսուհետև կապրեն մոսկվաբնակ ճարտարապետ Էմիլ Արզանգուլյանի կողմից նվիրաբերած նորակառույց բնակարանում:

Մարտի 31-ին «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ Գյումրիում մոտավորապես 2.750 ընտանիք է ապրում տնակներում կամ կիսաքանդված շինություններում, բայց ոչ բոլորի պայմաններն են ծայրահեղ:

Թումասյանի տվյալներով Գյումրիում 3000 տնակ կա, որից 500-ը փակ է՝ մարդ չի ապրում, այսինքն մոտ 2500 ընտանիք է տնակներում բնակվում: Մոտ 200-250 ընտանիք ծայրահեղ վատ պայմաններում է ապրում: Մոտ 500-600 ընտանիք հրաժարվել է բնակարաններից, քանի որ նորմալ պայմաններում են ապրում:

Ընդհանուր առմամբ, մոտ 2000 բնակարան է պետք: