ԵՄ Խորհուրդն ընդհանուր դիրքորոշում է մշակել Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցում

ԵՄ Խորհուրդն ընդհանուր դիրքորոշում է մշակել Վրաստանի համար վիզաների չեղարկման հարցում

PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհուրդը, որը ներկայացնում է Եվրամիության անդամ երկրները, հոկտեմբերի 5-ին ընդհանուր դիրքորոշում է մշակել Վրաստանի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու հարցում: Այժմ կսկսվեն Եվրախորհրդարանի հետ բանակցությունները, ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ:

«2016-ի հոկտեմբերի 5-ին մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը Խորհրդի անունից համաձայնեցրել է Վրաստանի համար վիզային ազատականացման հարցով բանակցային դիրքորոշումը: Հաստատվել է հանձնաժողովի առաջարկը, որի համաձայն ԵՄ քաղաքացիները Վրաստան և Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ կկարողանան այցելել առանց մուտքի արտոնագրի կես տարվա ընթացքում 90 օր ժամկետով: Ըստ Խորհրդի, Վրաստանի համար վիզային ազատականացումը պետք է տեղի ունենա «կասեցման մեխանիզմի» ուժի մեջ մտնելուն զուգահեռ»,- հայտնել է ԵՄ խորհուրդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այժմ մանդատի հիման վրա, ԵՄ-ում նախագահող Սլովակիան բանակցություններ կսկսի Եվրախորհրդարանի հետ վերջնական համաձայնության գալու համար:

Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Գերմանիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ արգելափակել են Վրաստանի համար մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին բանաձևը: Այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը, որը կայանալու էր հունիսի 10-ին, հանվել էր ԵՄ ՆԳ նախարարների հանդիպման օրակարգից:

Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանից կօգտվեն վրացական հանցավոր խմբավորումները և դա կնպաստի հանցավորության աճին Եվրամիության երկրներում: Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից հետո այդ հարցի նպատակահարմարության առումով իր կասկածն է հայտնել նաև Իտալիան: Հունիսի 6-ին Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---