5 հոկտեմբերի 2016 - 13:30 AMT
Վանաձորի քաղաքապետի ՀՎԿ-ական թեկնածու Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել

«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Այս մասին Armlur.am-ին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնել:

Հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը 15 հոգու հետ այցելել է Վանաձորի հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին և ծեծի ենթարկել տարեց մարդուն:

Կարդացեք նաև՝ Մարուքյանը «Հայկական վերածնունդին» ու ԲՀԿ-ին առաջարկում է միասին ձևավորել իշխանությունը Վանաձորում