Թուրքիայի հայերին սպառնում են ոչնչացնել, եթե նրանք չընդունեն 20-րդ դարասկզբի իրադարձությունների «պաշտոնական տարբերակը»17 մայիսի 2007 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի որոշ հայկական դպրոցներ եւ կազմակերպություններ նամակներ են եկել, որոնցում հայերին սպառնում են ոչնչացնել, եթե վերջիններս չընդունեն «Թուրքիայի պաշտոնական տարբերակը Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ»: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, հակառակ դեպքում, նշվում է բազմաթիվ քերականական սխալներով թուրքերենով գրված նամակում, նրանք «կճանաչվեն դավաճաններ եւ կոչնչացվեն»: «Սա վերջին զգուշացումն է եւ պահանջը... «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսները հանդիսանում է արմատական շովինզմի օրինակ եւ հեղափոխության կոչ: Մի մոռացեք, որ բացի հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիներից, մեր երկրում ապրում է ավելի քան 100 հազար հայ Հայաստանից: Նրանց հասցեներն ու աշխատավայրերը շատ լավ հայտնի են: Այսուհետ մենք հուսով ենք, որ մեր հայ քաղաքացիները կընդունեն ճշմարտության կողմը...»,- ասվում է նամակում, որն ավարտվում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքով. «Առաջնահերթը հայրենիքն է, մնացածը մանրուքներ են»: Նշենք, որ նամակը եկել է Տրապիզոնից ինչ-որ Թեմել Մալաթյալի անունից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |