5 հոկտեմբերի 2016 - 16:08 AMT
2016-ի 9 ամսում Վրաստան է այցելել ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ

2016-ի 9 ամսում Վրաստան է այցելել 4,8 մլն մարդ, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 8,5%: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ պետական սահմանի հատումների վիճակագրական տվյալներում, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 3-ին:

4,8 մլն այցելուներից զբոսաշրջիկները եղել են 2 156 731-ը, ինչը 19,5%-ով ավելի է 2015-ի առաջին 9 ամսվա տվյալներից:

Սեպտեմբերին Վրաստան է այցելել 304 814 զբոսաշրջիկ, ինչը 34,2%-ով ավելի է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից, հայտնում է Civil.ge-ն:

2016-ի հունվար-սեպտեմբերին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը եղել է հարևան երկրներից: Ցանկը գլխավորում է Ադրբեջանը 1,17 մլն այցելուով: Երկրորդ տեղում ՀՀ քաղաքացիներն են` ավելի քան 1 մլն, հաջորդը Թուրքիան է`977 075: ՌԴ-ից Վրաստան է այցելել 831 952 զբոսաշրջիկ, Ուկրաինայից` 136 573:

ԵՄ երկրներից 2016-ի հունվար-սեպտեմբերին Վրաստան է այցելել 209 476 մարդ:

Աճել են Իրանի քաղաքացիների այցերը Վրաստան: 2016-ի փետրվարին Իրանի քաղաքացիների համար առանց վիզայի 45-օրյա ռեժիմի վերականգնումը նպաստել է այցելուների աճին`հասնելով 120 182-ի 2016-ի առաջին 9 ամսում:

2015-ին Վրաստան էր այցելել 5 897 685 մարդ, ինչը 6,9% ավելի է 2014-ի ցուցանիշից: