«Շիրակ կենտրոնը» չի ստացել վարչապետի պատասխանը. Բարեգործության դիմաց հարկեր վճարել մտադիր չէ

«Շիրակ կենտրոնը» չի ստացել վարչապետի պատասխանը. Բարեգործության դիմաց հարկեր վճարել մտադիր չէ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետը դեռևս չի պատասխանել անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու հետևանքով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով նրան դիմած Գյումրիի «Շիրակ կենտրոն»-ին:

«Շիրակ կենտրոնը» սեպտեմբերի 19-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվԳյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան:

Վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով:

«Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չեմ ստացել՝ ոչ գրավոր, ոչ բանավոր: Դեռևս սպասելու ենք պատասխանի, քանի որ հնարավորություն չունենք վճարումները կատարելու», - PanARMENIAN.Net ին ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Նրա խոսքով, չնայած դրան, կենտրոնը շարունակելու է իր գործունելությունը. «Շատ մարդ մեր օգնության կարիքն ունի, վերջերս երկու բնկարան ենք նվիրել, տնակներում ապրող ընտանիքների համար արդեն վառելափայտ ենք գնել: Թող դատական կարգով բռնագրավեն գույքը, քրգործ հարուցեն, սակայն միևնույն է մեր բարերարների գումարները չենք ցանկանում հարկերին ուղղել, այլ միայն բուն օգնությանը»:

Կարդացեք նաև՝ Գյումրեցի ևս մեկ անօթևան ընտանիք բնակարան է նվեր ստացել

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---