ԴիջիԹեք 2016-ին տեղական և միջազգային 124 ընկերություն ու ծրագիր է մասնակցել

ԴիջիԹեք 2016-ին տեղական և միջազգային 124 ընկերություն ու ծրագիր  է մասնակցել

PanARMENIAN.Net - 12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի մասնակցել են տեղական և միջազգային շուկայի 124 ընկերություն ու ծրագիր և մոտ 60.000 այցելու:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո 12-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը:

ԻՏՁՄ-ի ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները ՀՀ նախագահին փակ ցուցադրության ձևաչափում ներկայացրել են ռազմարդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, զեկուցել ՀՀ նախագահի հանձնարարությամբ ձևավորված ռազմարդյունաբերական համալիր-տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ձևաչափով համագործակցության այս փուլի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը` ի նպաստ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման:

2016-ին Հնդկաստանը՝ որպես գործընկեր ներկայացված էր կոնսոլիդացված տաղավարով: ԴիջիԹեքին մասնակցել են նաև ամերիկյան, ռուսական, շվեդական, չինական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ ընկերություններ:

ԴիջիԹեքին մասնակցել են մասնավորապես Keysight Technologies, VMware, PicsArt, National Instruments, Ucom, Joomag, VOLO, Instigate, Festo, Rusbase, Monitis, Huawei, IUNetworks, ArmSoft, Arloopa, gg ընկերությունները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ողջ մնալու արվեստ ակումբը, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները, Հայաստանի ամերիկյան համալսարանը և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---